2014 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՀՀ կենտրոնական բանկի, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ԼՂՀ առողջապահության նախարարության, հանրապետական ու շրջանային հիվանդանոցների ներկայացուցիչների և ԼՂՀ-ում գործող ապահովագրական ընկերությունների գործակալների միջև: Հանդիպումը նվիրված էր ԱՊՊԱ ոլորտում առկա այն խնդիրներին, որոնք վերաբերում են ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների մասին տեղեկացմանը ԱՊՊԱ համակարգին, դիմումներ վերցնելու կանոնների պահպանմանը, կանխավճարային համակարգի, պետական պատվերի ուղեգրերի, բժշկական փաստաթղթերի լրացման հետ կապված հարցերին: Ակտիվ քննարկման են արժանացել նաև ԱՊՊԱ ոլորտում տուժածների առողջության վերականգնման ընթացքում ԼՂՀ բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների միջև ծագած խնդիրները:
|