«ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ «Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում 30.09.2015թ. տեղի է ունեցել փոփոխություն, համաձայն որի 2016 թվականից սկսած այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ հաշվետու տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը (խոշոր կազմակերպություններ), իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակել առանց աուդիտորական եզրակացության: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման և գլխավոր հաշվապահների որակավորման պահանջները խոշոր կազմակերպությունների համար մնում են ուժի մեջ:
|