ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Փոփոխություններ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձմա  
16.02.2016

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացի  արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 2-ի N 38-Ն որոշմամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂՀ կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի N 306-Ն որոշման մեջ: Մասնավորապես, որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշման դրույթները, փոփոխություններ կատարվել վարկառուների կողմից գույքի գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկում, կանոնակարգվել վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում եկամտային հարկի վերադարձի մերժման գործընթացը: Այսպես.

· որոշմամբ հստակեցվել է «համասեփականատեր» հասկացությունը, ըստ որի համասեփականատեր է համարվում համատեղ կամ բաժնային սեփականության իրավունք ունեցող անձը.

· անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում վարկառուին իրավունք է վերապահվել առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով շինարարության թույլտվության  բացակայության կամ ժամկետը ավարտված լինելու դեպքում  դրա փոխարեն ներկայացնել անհատական բնակելի տան շինարարության շահագործման փաստագրման ակտի և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները: Վերջիններս ենթակա են ներկայացման նաև  շինարարության գործող թույլտվության (այդ թվում` ժամկետի երկարաձգման թույլտվության) ժամկետի ավարտից հետո: Բոլոր այն վարկառուները, ովքեր մինչև որոշման ուժի մեջ մտնելը հարկային մարմին են ներկայացրել ժամկետը ավարտված շինարարության թույլտվություն, մինչև 2016 թվականի ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն անհատական բնակելի տան շինարարության շահագործման փաստագրման ակտի և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները: Այդ ժամկետում նշված փաստաթղթերի չներկայացման դեպքում դադարեցվում է եկամտային հարկի վերադարձը.

·  սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող վարկառուները (համավարկառուները)  եկամտային հարկի վերադարձ ստանալու նպատակով հարկային մարմին պետք է ներկայացնեն  աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցներից օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկի  գումարի մեծության վերաբերյալ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք.

· վարկառուի դիմումը մերժվում և եկամտային հարկի վերադարձ չի կատարվում, եթե  ներկայացված փաստաթղթերով կամ երրորդ անձանցից ստացած տեղեկություններով պարզ է դարձել, որ հիփոթեքային վարկը փաստացի չի ուղղվել բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանը:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր