Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Ժամանակակից սպասարկումը հասանելի է նաև Քաշաթաղի շրջանի հարկատուներին  
17.02.2016

ԼՂՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման աշխատանքները

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման պայմանների ապահովումն է:

Այդ նպատակով աստիճանաբար վերակառուցվում և  տեխնիկապես հագեցվում են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումները: Այսօր դրանց ավելացավ ևս մեկը`  Քաշաթաղի  շրջանի հարկային տեսչության շենքը` նորաոճ սպասարկման սրահով և վերազինված ժամանակակից համակարգչային տեխնիկայով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ինչը թույլ է տալիս հարկ վճարողներին սպասարկել ավելի արագ և հարմարավետ  պայմաններում:

Տեսչության գտնվելու վայրի նոր հասցեն է`  քաղաք Բերձոր,  Երևանյան մայրուղի 3/2:



վերադառնալ