ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը հավաստագրեր է հանձնել օրինապահ հարկ վճարողների չափանիշներին համապատասխանող հարկ վճարողներին ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը դեկտեմբերի 26-ին հավաստագրեր է շնորհել այն հարկ վճարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարողե կարգավիճակին: Օրինապահ հարկ վճարողների ընտրությունը կատարվել է համաձայն հաստատված չափանիշների` խոշոր, միջին և փոքր հարկ վճարողների շրջանում, որոնց բավարարել են 57 հարկ վճարողներ: Շնորհակալություն հայտնելով ներկաներին օրինապահ գործընկեր լինելու համար՝ Արթուր Հարությունյանը նշեց, որ մեր երկրում առաջին անգամ է կազմակերպվում այս նախաձեռնությունը, որի նպատակն է հարկ վճարողի շրջանում ձևավորել և ամրապնդել հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը: «Հարկ վճարողները պետք է գիտակցեն, որ իրենց կողմից վճարվող գումարները կարևոր են մեր պետականության կայացման, ամրապնդման և անվտանգության ապահովման համարե, - իր խոսքում շեշտել է Հարությունյանը, միաժամանակ հույս հայտնելով, որ տարեցտարի ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն այդ ցանկերում ու որպես հարկային մարմնի գերնպատակ, ամբողջ հանրապետությունում լինեն միայն օրինապահ հարկ վճարողներ: Այնուհետև նախարարի տեղակալը ներկայացրել է հարկային համակարգում արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկայում նախաձեռնվելիք բարեփոխումների ուղղությունները: Իրենց հերթին հարկատուները շնորհակալություն են հայտնել հարկային մարմնին վստահության համար, ընդգծելով, որ այն կնպաստի հարկային մարմին-հարկատու սերտ և թափանցիկ համագործակցությանը: Հանդիպման ավարտին Արթուր Հարությունյանը ներկաներին շնորհավորել է ամանորյա տոների կապակցությամբ` վստահեցնելով, որ հարկային մարմինը այսուհետ ևս իր ողջ ներուժը կօգտագործի հասարակության վստահությունը վայելող հարկային համակարգի կառուցման համար: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկերին կարող եք ծանոթանալ tax.nk.am կայք էջի «Հրապարակվող տեղեկություններե բաժնի «Օրինապահ հարկ վճարողներե ենթաբաժնում:
|