2016 թվականի հունվար-փետրվար ամիսները ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով 11.03.2016
Նախնական տվյալներով 2016 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3405.3 մլն դրամ` պլանավորված 3355.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 %-ով կամ 50.3 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 8.9 %-ով կամ ավել 278.5 մլն դրամով: