Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում, հսկողական միջոցառումներ են իրականացվում` ուղղված փաստաթղթավորման պահանջների պահպանմանը: Նախարարությունը կոչ է անում հանրապետության տարածքում մեծածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին (առաքիչներին) ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելիս պարտադիր տրամադրել, իսկ մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտերին (խանութների, կրպակների, տաղավարների միջոցով) պահանջել օրենսդրությամբ սահմանված հաշիվ-ապրանքագրեր: Իրականացվող գործարքների համար հաշիվ-ապրանքագրեր չտրամադրելու կամ դրանք չպահանջելու դեպքում գործարքի կողմերի նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Նախարարությունը հետևողական է լինելու իրավախախտումների հայտնաբերման գործընթացում և պարբերաբար իրականացնելու է հսկողական աշխատանքներ:
|