ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՕ-46-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններով հաստատվել են` - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը (ՀՀՀՀՍ), - կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը, -կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը, -հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերին անցման ժամանակացույցը: «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և օրենքից բխող իրավական ակտերը տեղադրված են կայքի «Հաշվապահական հաշվառում / Օրենսդրություն» բաժնում:
|