ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հանդիպումներ հարկ վճարողների հետ  
26.01.2017

      Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթներում տարեսկզբից կատարված փոփոխությունները հարկ վճարողների կողմից ճիշտ ընկալելու ու գործնականում լիարժեք կիրառելու նպատակով հունվարի 25-ին մեկնարկեց հարկ վճարողների համար նախատեսված սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը:

Առաջին հանդիպումը նախատեսված էր Մարտակերտի և Ասկերանի շրջանի հարկ վճարողների հետ, որի ընթացքում ներկայացվեցին «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի դրույթները,  «Հարկերի մասին», «Եկամտային հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին» և  «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում կատարված  փոփոխությունները և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտեր:

Հարկ վճարողներն ակտիվորեն են մասնակցում կազմակերպված սեմինար-խորհրդակցություններին` դրականորեն արձագանքելով կատարված օրենսդրական  բարեփոխումներին:

Այս հանդիպումներից շահում է նաև նախարարությունը, քանի որ քննարկումների արդյունքում ներկայացվում են առաջարկություններ, որոնք հետագայում կարող են որոշ օրենքների հստակեցման հիմք դառնալ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր