Ի գիտություն Արցախի Հանրապետության գործատուների` հայտնվում է, որ. «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` 2017 թվականի ապրիլի 1-ից սկսած գործատուները պարտավոր են նոր աշխատողի գրանցման հայտը հարկային մարմին ներկայացնել աշխատողին աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը: Նշված ժամկետում նոր աշխատողի գրանցման հայտ չներկայացնելու դեպքում գործատուները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
|