«Իրազեկել, ուսուցանել, այնուհետև վերահսկելե,- այս սկզբունքն է դրված հարկային մարմնի աշխատանքների կազմակերպման հիմքում, ինչը նպատակ ունի բարեխիղճ ու կարգապահ հարկ վճարողներին զերծ պահել օրենքների պահանջների չիմացության հետևանքով կատարվող սխալներից և դրա հետևանքով կիրառվող պատժամիջոցներից: Հավատարիմ այս գործելաոճին, ԱՀ ֆինանսերի նախարությունը «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարիե հայեցակարգի շրջանակներում տարեսկզբից մայրաքաղաքում և շրջաններում ոլորտային հանդիպումներ է ունեցել հարկ վճարողների հետ, համատեղ քննարկել հարկային կարգապահության բարձրացման խնդիրները: Նախազգուշական աշխատանքներին հաջորդել են լայնածավալ հսկողական միջոցառումները` ուղղված հարկ վճարողների կողմից վարձու աշխատողների չձևակերպման, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման ու ապօրինի գործունեության ծավալման դեպքերի բացահայտմանը, որոնց արդյունքում մայիս-հունիս ամիսներին արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման 53, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 39, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման 14 ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման 2 դեպքեր: Արձանագրված խախտումներով առաջադրվել է 8401.0 հազար դրամի չափով տուգանք, 5-ական օրով կասեցվել մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում թույլ տված 2 հարկ վճարողների գործունեությունը: Նախարարությունն իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն և կոչ անում բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:
|