2017 թվականի հունվար-օգոստոս ամիսները ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով 06.09.2017
Նախնական տվյալներով 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 22545.2 մլն դրամ` պլանավորված 20992.4 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 7.4 տոկոսով կամ 1552.8 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 22.6 տոկոսով կամ 4162.0 մլն դրամով: