ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հայտարարություն: Դրոշմանիշային վճարները հավաքագրելու համար Կենտրոնական գանձապետարանում բացվել է հաշվեհամար  
22.01.2018

   Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ի գիտություն գործատուների  և  անհատ ձեռնարկատերերի տեղեկացնում է, որ «Արցախի  Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 915005000020 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը:

   Սկսած 2018 թվականի հունվարի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, նշված հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող յուրաքանչյուր քաղաքացու համար1000-ականդրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը`12000 դրամ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր