ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հանդիպումներ հարկ վճարողների հետ  
30.01.2018
    Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթներում տարեսկզբից կատարված փոփոխությունները հարկ վճարողների կողմից ճիշտ ընկալելու ու գործնականում լիարժեք կիրառելու նպատակով սույն թվականի հունվարի 29-ին մեկնարկեց հարկ վճարողների համար նախատեսված սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը: 
    Առաջին հանդիպումը կայացել է Ստեփանակերտ քաղաքում, որի ընթացքում ներկայացվեցին 2018 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք միտված են տնտեսության որոշ ոլորտներում գործող արտոնությունների կիրառման ժամկետների երկարաձգմանը, հարկման մեխանիզմների կատարելագործմանը, որոշ պատասխանատվության միջոցների վերանայմանը, օրենքների կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծմանը:
    Սեմինար խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաև 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասինե ԱՀ օրենքը, ինչպես նաև տրվեցին պարզաբանումներ` օրենքով նախատեսված  պարտադիր դրոշմանիշային վճարների կատարման վերաբերյալ:
    Առաջիկայում համաձայն հաստատված ժամանակացույցի սեմինարներ կանցկացվեն նաև Հանրապետության շրջկենտրոններում:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր