ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը Երևանում հանդիպել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին  
15.02.2018
 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 13-ին հյուրընկալել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հարկային ոլորտին առնչվող հարցեր:    
   Գործընկերներն ուշադրություն են դարձրել հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, անդրադարձել են բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերին և փոխանակվել ձեռք բերված փորձով:   Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց հարկային ոլորտի բարեփոխման հեռանկարները և դրան նպաստող գործոնները: 
   Վարդան Հարությունյանը Արցախի Հանրապետության գործընկերոջն է ներկայացրել հարկային գործընթացներն էլեկտրոնային համակարգերով կազմակերպելու բնագավառում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի փորձը: 
 Գրիգորի Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ նախագահին նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերը երկուստեք կարևորել են աշխատանքային հանդիպումները՝ հատկապես համագործակցության ուղիներ նախանշելու գործում և հետագա գործակցության պատրաստակամություն հայտնել:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր