ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Արցախում մեկնարկել է պարտադիր դրոշմանիշային վճարների հավաքագրման և հատուցման հիմնադրամին փոխանցման գործընթացը  
20.02.2018
     2018 թվականի հունվարի 1-ից Արցախում ներդրվել է "Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին" օրենքը, որով նախատեսված է  վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր դրոշմանիշային վճարների կատարման պահանջ: Մասնավորապես, սկսած 2018 թվականի հունվարի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, Կենտրոնական գանձապետարանի 915005000020 "Դրոշմանիշային վճարներ"հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող յուրաքանչյուր քաղաքացու համար 1000-ական դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը` 12000 դրամ:
     Գործընթացը արդեն մեկնարկել է և 19.02.2018թ. դրությամբ գործատուների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջե  մուծված 10285.0 դրամ գումարի շափով պարտադիր դրոշմանիշային վճարները փոխանցվել են  Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հատուցման հիմնադրամին: 
     Հավելենք, որ  հատուցման  հիմնադրամի միջոցով հավաքված գումարները նախատեսված են  Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջության պատճառված  վնասների հատուցման նպատակով:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր