ԱՀ և ՀՀ ֆինանսների նախարարների միջև այս տարվա փետրվար ամսում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում մարտի 16-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը: Այցելության նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արցախյան գործընկերներին օժանդակության ցուցաբերումն ու փորձի փոխանակումն է: Պատվիրակության անդամների հետ հանդիպել է ԱՀ ֆինանսների նախարար Գիրգորի Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով օժանդակության համար, նախարարը ընդգծել է առաջիկայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու համակարգերի միջև միասնական հարթակի ապահովման, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱՀ ֆինանսների նախարարությանը նվիրաբերվել են երեք սերվերներ, որոնք ուղղված են տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովմանը:
|