ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Պետական բյուջեից 320.6 մլն դրամ վճարված եկամտային հարկի գումար է վերադարձվել ԱՀ քաղաքացիներին՝ հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով  
09.04.2018
    "Եկամտային հարկի մասին" ԼՂՀ օրենքի համաձայն  ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում ԱՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության կամ պետության ստեղծած հիմնադրամի կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու կամ ԱՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռքբերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: 
   Նշված դրույթը գործում է 2015 թվականի ապրիլի 1-ից, որի շրջանակներում  մինչև  2018թ. ապրիլի 1-ը ԱՀ պետական բյուջեից վերադարձվել է շուրջ 320.6  մլն  դրամի չափով եկամտային հարկի գումար, այդ թվում`  2015թ. 36 մլն, 2016թ. 116.2 մլն, 2017թ. 134.5 մլն  և 2018թ. 1-ին եռամսյակում  33.9 մլն դրամ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց ընդհանուր թիվը, որը 01.04.2018թ. դրությամբ կազմում է 306 մարդ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր