ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Համագործակցության շրջանակների ընդլայնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունների միջև  
12.04.2018

     ՀՀ և ԱՀ ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 9-ին Հայաստան է այցելել ԱՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պատվիրակությունը՝ տեսչության պետ Արթուր Ամիրջանյանի գլխավորությամբ:

     ԱՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսա-բյուջետային վերահսկողության տեսչության պետի, տեղակալների, բաժնի պետերի և տեսչության մասնագետների հետ:

     Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված մի շարք ակտուալ հարցեր:

     ԱՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Ա.Ամիրջանյանը և ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսա-բյուջետային վերահսկողության տեսչության պետ Ա.Զարգարյանը հանդիպման ժամանակ ընդգծել են երկու կառույցների համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ նման հանդիպումները թույլ են տալիս շփումները դարձնել անմիջական, իսկ տեսչությունների աշխատանքները՝ առավել արդյունավետ և նպատակային:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր