ՀՀ և ԱՀ ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 9-ին Հայաստան է այցելել ԱՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պատվիրակությունը՝ տեսչության պետ Արթուր Ամիրջանյանի գլխավորությամբ: ԱՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսա-բյուջետային վերահսկողության տեսչության պետի, տեղակալների, բաժնի պետերի և տեսչության մասնագետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված մի շարք ակտուալ հարցեր: ԱՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Ա.Ամիրջանյանը և ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսա-բյուջետային վերահսկողության տեսչության պետ Ա.Զարգարյանը հանդիպման ժամանակ ընդգծել են երկու կառույցների համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ նման հանդիպումները թույլ են տալիս շփումները դարձնել անմիջական, իսկ տեսչությունների աշխատանքները՝ առավել արդյունավետ և նպատակային:
|