ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ և ՀՀ ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությունը կրում է շարունակական բնույթ  
12.04.2018
    Ապրիլի 11-ին երկօրյա այցով Արցախ են ժամանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանը և խորհրդի անդամ Վիգեն Եղոյանը: Այցի  նպատակը  ԱՀ գործընկերներին  հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման հայաստանյան փորձի ներկայացումն ու առանձնահատկությունների քննարկումն է: Պատվիրակությանը ընդունել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:  Շնորհակալություն հայտնելով գործընկերներին` նախարարը կարևորել է կողմերի միջև արդյունավետ գործընկերության զարգացումը. « Մենք մշտապես փորձում ենք առավելագույն արդյունքի հասնել մեր համակարգված և հետևողական աշխատանքի միջոցով և հաշվապահական հաշվառման ոլորտում միասնական հարթակի ապահովումը կարևոր խնդիրներից մեկն է: Արցախում համակարգը գիտակցաբար ներդրվել է մեկ տարի ուշացումով և այսօր շարժվում ենք ըստ ժամանակացույցիե, - ասել է Գ. Մարտիրոսյանը:
    Դավիթ Անանյանը իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում անընդհատ համապարփակ և խորքային բարեփոխումներ են իրականացվում հանրային հատվածի, աուդիտի և հարկային օրենսդրության ուղղություններով և այցի նպատակն է լավագույն փորձը և արդյունքները ներդնել Արցախում:
    ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին ընդունել են նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
    Համաձայն աշխատանքային ծրագրի, ՀՀ գործընկերների կողմից անց են կացվում սեմինար-խորհրդակցություններ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտի զարգացման վերաբերյալ , որոնց մասնակցում  էին ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները, ԱՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները և պետական մարմինների հաշվապահները:
    Միաժամանակ,  քննարկումներ են կազմակերպվում 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրված Հարկային օրենսգրքով սահմանված  հարկման նոր մոտեցումների շուրջ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր