Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հարկային մարմին-բիզնես երկխոսության օրակարգում փոքր ու միջին ձեռնարկատիրության խնդիրների քննարկումն է  
13.04.2018
     Ապրիլի 13-ին ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանի ու Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիայի նախագահ Էրիկ Մկրդումյանի ղեկավարությամբ հանդիպում է կազմակերպվել ասոցիացիայի ներկայացուցիչների և հարկային մարմնի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին, Արթուր Հարությունյանը կարևորեց կազմակերպության ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ  կազմակերպությունը ակտիվ գործունեություն կծավալի և իր դերակատարությունը կունենա ՓՄՁ մրցունակության բարձրացման, առողջ բիզնես-միջավայրի ստեղծման գործում: «Մենք բաց ենք բոլորի համար և պատրաստ ենք  համագործակցել, լսել Ձեր կողմից հնչեցված յուրաքանչյուր առաջարկ, վեր հանել առկա խնդիրներն ու համատեղ գտնել լուծման տարբերակները, ինչը կնպաստի գործարարության զարգացմանն ու տնտեսության կայացմանը: Օրենսդրական բարեփոխումների նախաձեռնման նպատակով առաջին հերթին առաջարկություններ պետք է ներկայացնեն գործարարները, ովքեր օրենքների անմիջական  կատարողներ են, և առաջինն են իրենց վրա զգում օրենքների դրական կամ բացասական ազդեցությունը:ե, - իր խոսքում շեշտել է Ա. Հարությունյանը, հավելելով, որ արդյունավետ փոխգործակցությունը կնպաստի նաև հարկ վճարողների շրջանում հարկերի ինքնուրույն հաշվարկման ու վճարման մշակույթի արմատավորմանը, ինչն էլ իր հերթին հանդիսանում է հարկային մարմնի գերակա նպատակներից մեկը:
     Իր հերթին ասոցիացիայի նախագահ Էրիկ Մկրդումյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցություն սկիզբ դնելու համար, նշելով, որ նման հանդիպումները նպատակ ունեն առաջ քաշել կոնկրետ հարցեր և փնտրել դրանք լուծելու ուղիները:
     Այնուհետև ներկաների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր` կապված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ընդլայնման, նորաստեղծ հարկ վճարողների համար սահմանված հարկային արտոնությունների, տարբեր ոլորտների  մասով գործող  հարկագանձման մոտեցումների հետ և այլն:
     Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն ձեռքբերվեց նման հանդիպումները դարձնել ավանդական` որոշակի պարբերականությամբ քննարկումներ կազմակերպելով գործարարների կողմից իրենց գործունեության ընթացքում ծագող խնդիրների շուրջ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (05/18) 483.26 դրամ
EUR (05/18) 569.28 դրամ
RUB (05/18) 7.76 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 249.41 դրամ
Պլատին (I եռ.) 14080.12 դրամ
Ոսկի (I եռ.) 19529.55 դրամ