Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Ազգային Ժողով է ներկայացվել Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը  
04.05.2018
    Ապրիլի 27-ին Ազգային ժողով է ներկայացվել  Արցախի Հանրապետության 2017թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: 
    Ստորև ներկայացնում ենք հաշվետվությունից ամփոփ ցուցանիշներ.
    ԱՀ 2017 թվականի  պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են  41,355.9 մլն դրամ: Պետական բյուջեի եկամուտները հիմնականում ձևավորվել են հարկային եկամուտների  հաշվին, որոնք ապահովել են ընդհանուր եկամուտների 94.6 %-ը, պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 1.6 %-ը,   այլ  եկամուտները` 3.8%-ը:
    Հարկային եկամուտները կազմել են  39,111.2 մլն դրամ` 2,126.2 մլն դրամով գերակատարելով ծրագրային մուտքերը: Նախորդ տարվա  համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 22.7 %-ով կամ  7,226.7 մլն  դրամով: 
    Պետական բյուջեի այլ եկամուտները   կազմել են 1,566.2 մլն դրամ: 
    2017 թվականի   ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել  են   92,098.6 մլն դրամի ծախսեր` կազմելով նախատեսված ծրարի 96.5 %-ը:  Կատարված հատկացումների 80.7 %-ն ուղղվել է ընթացիկ, 19.3 %-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների իրականացման ծախսերին:
    Ընթացիկ ծախսերի գծով  ԱՀ պետական բյուջեից կատարվել է 74,295.0 մլն դրամի ծախս` կազմելով պլանավորված ցուցանիշի 96.7 %-ը :
    ԱՀ համայնքային բյուջեի սեփական եկամուտները 2017 թվականին   կազմել են  1,128.6 մլն դրամ, իսկ  ծախսերը`   3,907.2 մլն դրամ: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (07/20) 480.62 դրամ
EUR (07/20) 560.16 դրամ
RUB (07/20) 7.58 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 254.11 դրամ
Պլատին (III եռ.) 13506.14 դրամ
Ոսկի (III եռ.) 19740.86 դրամ