Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԱՀ Ազգային Ժողովում մեկնարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները  
16.05.2018

    Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

    Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։

    Օրենսդիր-գործադիր իշխանությունների համատեղ քննարկմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  պետական նախարար Արայիկ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձիք:

    Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ 2017 թվականի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 272.1 մլդ դրամ՝ 2016թ.-ի նկատմամբ արձանագրելով 15.6%-ի աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 97.5 մլդ դրամ, աճելով 54,78%-ով:

    Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155, 433 դրամ, որը 1,8%-ով ավել է 2016թ.-ի ցուցանիշից:

    2017թ.-ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41 մլրդ 355.9մլն դրամ, կամ պլանավորվաց ցուցանիշը գերակատարվել է 6.6%-ով:

    Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը ապահովվել են հարկային եկամուտները, որոնք կազմել են 39,111.2 մլն դրամ՝ 2016թ.-ի նկատմամբ արձանագրելով 22.7 %-ի աճ:

    Պետական բյուջեի ծախսերի ծավալը կազմել է 92 մլդ 98.1 մլն դրամ: Հաշվետու տարվան նախորդող տարվա համեմատ, ծախսերն ավելացել են 8.8-ով%:

    Այնուհետև ֆինանսների նախարարը պատասխանել է ԱՀ ԱԺ պատգամավորներին մտահոգող հարցերին:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (07/20) 480.62 դրամ
EUR (07/20) 560.16 դրամ
RUB (07/20) 7.58 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 254.11 դրամ
Պլատին (III եռ.) 13506.14 դրամ
Ոսկի (III եռ.) 19740.86 դրամ