ԱՀ ֆինանսների նախարարության մշտական տեսադաշտում է աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների շարունակական զարգացումը: Այս նպատակով ֆինանսների նախարարի հրամանով 2018 թվականի մայիս ամսում նախարարության աշխատակիցների հետ կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ: Դասընթացների շրջանակներում ներառվել են «Բյուջետային գործընթացը, ձևավորման փուլերը և դասակարգման կազմը», «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման հիմունքները», «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտներ», «Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտեր» և մի շարք այլ թեմաները: Սեմինարների ընթացքում մասնակիցների հետ քննարկվել և պարզաբանվել են գործնական իրավիճակներին առնչվող տարբեր հարցեր:
|