ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հետևողական պայքար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեմ  
01.06.2018

    ԱՀ ֆինանսների նախարարության կողմից 2018 թվականի մայիսի 1-ից մինչև 20-ը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման նկատմամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 6 դեպք: Խախտման դեպքերից 2-ը արձանագրվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, իսկ 4 խախտումներ կատարվել են մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ: Խախտումներ թույլ տրված սուբյեկտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:

    ԱՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն և կոչ անում հարկ վճարողներին խստիվ պահպանել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները` կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում տրամադրելով հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:

  



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր