ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Կազմակերպվել է «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի հանրային քննարկում  
17.07.2018

   Հուլիսի 16-ին ԱՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ  կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի շուրջ:

   Ողջունելով ներկաներին` ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց  ներկաներին`  հայեցակարգի  և, ընդհանրապես, հարկային մարմնի աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և անմիջական մասնակցություն ապահովելու նպատակով: «Ցանկացած բարեփոխում, եթե ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից, չի կարող հաջողությամբ իրագործվել»,- իր խոսքում շեշտել է նախարարը`  հավելելով,  որ  հայեցակարգըուղենիշէհանդիսանալուառաջիկա տարիներին ոլորտում համակարգված բարեփոխումներ իրականացնելու նպատակով: 

   Այնուհետև  ներկաներին համառոտ ներկայացվել է հայեցակարգով նախատեսվող միջոցառումները, դրանց նպատակայնությունը, որից հետո ծավալվեցին ակտիվ քննարկումներ:

   Ներկաների կողմից կարևորվեց  հայեցակարգի մշակումը, այն դիտելով որպես ժամանակի հրամայական, իսկ որպես առաջարկություններ ներկայացվեցին  հարկային որոշ հաշվետվական ձևերի կրճատումը, փոքր շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար փաստաթղթաշրջանառության առավել մեղմ պայմանների սահմանումը,  հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգի հնարավորինս սեղմ ժամկետներում ներդրումը և այլն: 

   Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ներկայացված առաջարկությունների հիմքով հայեցակարգի նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ, որից հետո այն ներկայացվելու է կառավարության քննարկմանը:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր