ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Տեղեկատվություն ԱՀ ֆինանսների նախարարության 1-ին կիսամյակի որոշ գործառույթների վերաբերյալ  
16.08.2018
   2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել  9431 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: 2018թ. առաջին կիսամյակում տեղի է ունեցել 454 պատահար և կատարվել է  67,972.0 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման  գումարը կազմում է 149.7 հազար դրամ:
   2018թ. առաջին կիսամյակում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման 5 քննություն, որի արդյունքում տրամադրվել է որակավորված հաշվապահի 5 վկայական: Նույն ժամանակահատվածում ուժը կորցրած է  ճանաչվել  որակավորված հաշվապահների 4 վկայական:
   2018թ. առաջին կիսամյակում  լիցենզավորման բնագավառում, համաձայն «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի, անվանափոխության ու գտնվելու վայրի փոփոխության պատճառով վերաձևակերպվել է մեկ կազմակերպության 3 լիցենզիա`օղու և կոնյակի արտադրության, մրգային օղիների արտադրության և գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության, տրամադրվել է  մրգային օղիների արտադրության 1 լիցենզիա, դադարեցվել է օղու և կոնյակի արտադրության 1 լիցենզիա: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով կասեցվել է 4 լիցենզիայի գործողություն:  
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր