2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 9.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 318.0 մլն դրամով կամ 3.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.6 մլրդ դրամի դիմաց: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 6.4 մլրդ դրամի և 6.9 մլրդ դրամի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 3.3 մլրդ դրամ և 571.4 մլն դրամ գումարի չափով:
|