ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Սեմինար-դասընթացներ հարկ վճարողների համար հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով  
29.08.2018

    Օգոստոսի 28-ին ֆինանսների նախարարության ու աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել են քառօրյա սեմինար-դասըթացներ, որոնց մասնակցում են շինարարության, էներգետիկայի և հանքարդյունահանման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հաշվապահները:

  Սեմինարների ընթացքում ներկայացվում են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում կատարված գործարքներից բյուջեի հանդեպ առաջացած հարկերի հաշվարկման ընթացակարգերը, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հիմունքները: Մասնակիցների հետ քննարկվում են նաև գործնական իրավիճակներին առնչվող տարբեր հարցեր:

    Ֆինանսների նախարարությունը հետևողականորեն շարունակելու է հաշվապահական և հարկային հաշվառման բնագավառներում հարկ վճարողների պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները` դրանով իսկ զերծ պահելով թույլ տրվող թերացումներից և խախտումներից:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր