Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 36010.4 մլն դրամ` պլանավորված 32900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով կամ 3110.4 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 59.8 տոկոսով կամ 13471.7 մլն դրամով: Ավել հավաքագրված գումարից 10212.3 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3259.4 մլն դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով և կատարվել հարկ վճարողներին սպասարկող բոլոր ստորաբաժանումների կողմից:
|