ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

"ԱՊՊԱ համակարգի ներդրման գործընթացի խնդիրները Լեռնային Ղարաբաղում" խորագրով սեմինար-քննարկում  
15.08.2011

2011թ. հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել է "ԱՊՊԱ համակարգի ներդրման գործընթացի խնդիրները Լեռնային Ղարաբաղում" խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի, ԼՂՀ ֆինանսների և ԼՂՀ առողջապահության նախարարությունների, ԼՂՀ ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Սեմինար-քննարկումը նվիրված էր ԱՊՊԱ ոլորտում հատուցման գործընթացի կազմակերպման հիմնական սկզբունքներին, գույքային վնասների գնահատման մեթոդաբանությանը, տուժողների առողջությանը պատճառված վնասների վերականգնման հետ կապված հատուցումների կարգավորման գործընթացին:
Սեմինարի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԱՊՊԱ գործընթացի բոլոր փուլերում առկա բարդություններն ու խնդիրները, հատկապես ակտիվ քննարկման են արժանացել ԱՊՊԱ ոլորտում տուժողների առողջության վերականգնման ընթացքում ԼՂՀ բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների միջև ծագած խնդիրները:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր