Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ "Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքի համաձայն` այն կազմակերպությունների գլխավոր հաշվապահները, որոնց 2011 թվականի տարեկան գործունեությունից հասույթը կամ 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների հաշվեկշռայիյն արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են ունենալ որակավորված հաշվապահի վկայական: Միաժամանակ, նշված կազմակերպությունների գլխավոր հաշվապահներին զգուշացնում ենք, որ ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը կամ դրանք անստորագիր ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ խախտումը կրկնվելու դեպքում` երկուհարյուրհիսնապատիկի չափով: Հաշվապահների որակավորման քննությունների անցկացման կարգը և հարցաշարը տեղադրված են կայքի "Հաշվապահական հաշվառում" բաժնում:
|