ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

""Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքով հաշվապահների համար սահմանված որակավորման պահանջների մասին  
07.03.2012
      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ "Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքի համաձայն` այն կազմակերպությունների գլխավոր հաշվապահները, որոնց 2011 թվականի տարեկան գործունեությունից հասույթը կամ 2011 թվականի  դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների հաշվեկշռայիյն արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են ունենալ որակավորված հաշվապահի վկայական:
   Միաժամանակ, նշված կազմակերպությունների գլխավոր հաշվապահներին զգուշացնում ենք, որ ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը կամ դրանք անստորագիր ներկայացնելը  առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ խախտումը կրկնվելու դեպքում` երկուհարյուրհիսնապատիկի չափով:
      Հաշվապահների  որակավորման քննությունների անցկացման կարգը և հարցաշարը տեղադրված են կայքի "Հաշվապահական հաշվառում" բաժնում:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/17) 395.10 դրամ
EUR (04/17) 420.39 դրամ
RUB (04/17) 4.19 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր