Նախնական տվյալներով 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 16063.3 մլն դրամ` պլանավորված 15300 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5 տոկոսով կամ 763.3 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 12465.1 մլն դրամը կամ 77.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
|