ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԼՂՀ Մարտունու շրջանում կազմակերպված սեմինարի մասին  
10.09.2015

«2015թ. սեպտեմբերի 9-ին ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ Ս. Միքայելյանի և հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի գլխավոր մասնագետ Զ.Միրզոյանի մասնակցությամբ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ենթակայության տակ գտնվող թվով 17 պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահների համար կազմակերպվել է սեմինար, որի նպատակը 2015թ. ինն ամսվա հաշվետվությունների ճիշտ կազմումն ու ներկայացումն է:

Սեմինարի ընթացքում պարզաբանվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հաշվետվությունների կազմման ու ներկայացման կարգը, լիազոր մարմիններին հաշվետվությունների ներկայացման ժամկետները, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլված տվյալների (այդ թվում` ակտիվներին և եկամուտներին վերաբերող շնորհների) ճանաչման պահանջները, ինչպես նաև իրականացվել է հաշվապահների կողմից հաշվապահական ռեգիստրներում հաշվապահական տվյալների ամփոփման գործընթացի ուսումնասիրություն:

 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր