Հարգելի հարկ վճարողներ, հրատարակվել է «Պարզաբանումներ հարցերի և պատասխանների տեսքով» գրքույկ: Այն բովանդակում է վերջին տարիներին տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից բարձրացված շուրջ 150 հարց ու պատասխան, որոնք առաջացել են նրանց գործունեության ընթացքում: Հարց ու պատասխանի տեսքով պարզաբանումների այս տարբերակը ավելի պարզորոշ կերպով է ներկայացնում հարկային ոլորտում առավել հաճախակի հանդիպող, պարզաբանման ենթակա ու հրատապ հարցերի շրջանակները` զերծ պահելով հարկ վճարողներին օրենսդրական դրույթների տարընթերցումներից և սխալ կիրառումից: Գրքույկի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել հարկային մարմնի կայքէջից:
|