ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԼՂՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է 2015 թվականի կատարած աշխատանքները  
04.02.2016

Ս.թ. փետրվարի 2-ին ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի  ղեկավարությամբ կայացել է նախարարության 2015 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էր նախարարության ղեկավար անձնակազմը:

Զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր  Հարությունյանը` ներկայացնելով 2015 թվականի հարկային ոլորտի  մասով  կատարված աշխատանքները, գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առաջիկա անելիքները: Այնուհետև հաշվետվություններով հանդես եկան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` ներկայացնելով հաշվետու տարում հարկային եկամուտների հավաքագրման, ԼՂՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների հաշվառման, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, պետական մարմիններում ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, դրանց նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքները և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Անդրադառնալով ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքներին` նախարարը կարևորեց 2016 թվականին բյուջեի եկամուտների առավելագույն ապահովումը. հենց տարեսկզբից պետք է կանոնակարգվի այս  գործընթացը, անհրաժեշտ աշխատանքներ պետք է իրականացվեն պարտավորությունների կուտակում թույլ չտալու ուղղությամբ: Միաժամանակ  նախարարը ընդգծեց հարկ վճարողների սպասարկման մակարդակի բարձրացման,  ուսուցումների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների, կարգապահ հարկ վճարողների  խրախուսման համակարգի ներդրման անհրաժեշտության մասին: 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր