Ի գիտություն ԼՂՀ հարկ վճարողների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի արդյունքներով 36 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողները հարկային հաշվարկ-հաշվետվություններն ու այլ տեղեկությունները 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Հաշվետվությունների լրացման և հանձնման ընթացակարգերին մանրամասն կարող եք ծանոթանալ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Օգնություն» բաժնում:
|