ԼՂՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման աշխատանքները Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման պայմանների ապահովումն է: Այդ նպատակով աստիճանաբար վերակառուցվում և տեխնիկապես հագեցվում են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումները: Այսօր դրանց ավելացավ ևս մեկը` Քաշաթաղի շրջանի հարկային տեսչության շենքը` նորաոճ սպասարկման սրահով և վերազինված ժամանակակից համակարգչային տեխնիկայով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ինչը թույլ է տալիս հարկ վճարողներին սպասարկել ավելի արագ և հարմարավետ պայմաններում: Տեսչության գտնվելու վայրի նոր հասցեն է` քաղաք Բերձոր, Երևանյան մայրուղի 3/2:
|