Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
Նախարարության մասին / Նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ

Բաղդասարյան Նվեր Գրիգորիի

Նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ

 

Ծնվել է 1959 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում:

1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:

1981 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1981 թվականին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես տնտեսագետ-ինժեներ:

1981-1983 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի շարքերում:

1983-1986 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնի պետական եկամուտների բաժնում որպես ավագ տնտեսագետ:

1986-1988 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնում որպես պետական եկամուտների բաժնի պետի տեղակալ:

1988-1990 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնում որպես պետական եկամուտների բաժնի պետի տեղակալ - գլխավոր հարկային վերստուգիչ:

1990-1994 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնում որպես պետական եկամուտների բաժնի պետի տեղակալ:

1994 թվականին նշանակվել է Ստեփանակերտի քաղաքային ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար:

1995 թվականին նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության պետական հարկային տեսչության պետ:

1999 թվականին նշանակվել է ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր ռեֆերենտ:

2002 թվականին նշանակվել է ԼՂՀ գլխավոր գանձապետ-ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

2003 թվականին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ:

2015 թվականին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ:

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (07/20) 480.62 դրամ
EUR (07/20) 560.16 դրամ
RUB (07/20) 7.58 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 254.11 դրամ
Պլատին (III եռ.) 13506.14 դրամ
Ոսկի (III եռ.) 19740.86 դրամ