Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
Նախարարության մասին / Աշխատակազմի ղեկավար

Ալեքսանյան Հասմիկ Ալեքսեյի

Աշխատակազմի ղեկավար

 

Ծնվել է 1968 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում:

1985 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1985 թվականին ընդունվել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1988 թվականին տեղափոխվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1989 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվարկային ֆակուլտետը:

1989-1991 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական բաժնի բյուջետային բաժնում որպես ավագ տեսուչ:

1991-1995 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզային ֆինանսական վարչության բյուջետային բաժնում որպես երկրորդ կարգի տնտեսագետ:

1995 թվականին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության բյուջետային վարչությունում որպես առաջին կարգի տնտեսագետ:

1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության բյուջետային վարչությունում որպես առաջատար տնտեսագետ:

1997-1999 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում որպես ընդհանուր բաժնի պետ:

1999-2003 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարությունում որպես գործերի կառավարիչ:

2003-2004 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես գործերի կառավարիչ:

2004 թվականին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:

2005 թվականին շնորհվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2009 թվականին շնորհվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (05/18) 483.26 դրամ
EUR (05/18) 569.28 դրամ
RUB (05/18) 7.76 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 249.41 դրամ
Պլատին (I եռ.) 14080.12 դրամ
Ոսկի (I եռ.) 19529.55 դրամ