«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության կամ պետության ստեղծած հիմնադրամի կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված և փաստացի բնակարանի (անհատական բնակելի տան) ձեռքբերմանն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Գործընթացը սկսվել է 2015 թվականի ապրիլի 1-ից, որի շրջանակներում ԱՀ պետական բյուջեից մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը կատարվել է վերադարձ 398 վարձու աշխատողի 566.6 մլն դրամի չափով: 2019թ. երրորդ եռամսյակում ԱՀ պետական բյուջեից կատարվել է վերադարձ 267 վարձու աշխատողի 44.4 մլն դրամի չափով:
|