Նոյեմբերի 19-ին և 20-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ֆինանսական և հարկային համակարգերի ինտեգրման հարցերի լայն շրջանակ: Այնուհետև աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել Հայաստանի և Արցախի հարկային մարմինների մասնագետների խմբերի միջև, որոնց արդյունքում երկուստեք ձևավորվել են առաջարկություններ առկա խնդիրների կանոնակարգման ուղղությամբ:
|