ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  
10.01.2020

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ
 
   Ի գիտություն գործատուների՝ հայտնվում է.
   ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 19.12.2019թ. ՀՕ-121-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի  հունվարի  1-ից`
- նվազագույն ամսական աշխատավարձը (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական վճարների, հավելումների, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսման այլ վճարների) սահմանվել է 68 000 ՀՀ դրամի չափով.
   - գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական վճարների, հավելումների, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսման այլ վճարների) սահմանվել է `
   - աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 405 ՀՀ դրամ.
   - աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 ՀՀ դրամ.
   - աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 ՀՀ դրամ:
   Ելնելով վերոնշյալ օրենքի պահանջներից` գործատուներին անհրաժեշտ է 2020 թվականի հունվարի 1-ից իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և նվազագույն աշխատավարձ ստացող վարձու աշխատողների աշխատավարձի չափերը համապատասխանեցնել օրենքի պահանջներին:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր