Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հրապարակվել է 2019 թվականի արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը  
03.02.2020

    ԱՀ ֆինանսների նախարարությունը, «Հարկերի մասին» օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն, հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա ընթացքում պետական բյուջե են վճարել 44628.9 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40062.2 մլն դրամի դիմաց կամ ավել 11.4 %-ով։

    Ընդ որում, տարվա ընթացքում 300 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե մուտքագրված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների մեծությունը կազմում է ընդհանուր պետական բյուջեի մուտքերի 75.3 տոկոսը:Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է:Ընկերության կողմից 2019 թվականի արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 18751.1 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Արցախբանկ» և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար 3160.3 և 2989.9 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարներով: Ցանկին մանրամասն կարող եք տեղեկանալ` այցելելով tax.nk.am կայքէջ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/21) 478.35 դրամ
EUR (02/21) 517.05 դրամ
RUB (02/21) 7.43 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր