Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  
05.02.2020

հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների  պահպանման վերաբերյալ
   
   Անդրադառնալով Արցախում տնտեսավարող սուբյեկտների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման մասով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին` ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է.
   «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասինե ԼՂՀ օրենքի համաձայն`  Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի: 
   Հաշվի առնելով, որ օրենքի նշված պահանջի նկատմամբ հսկողությունը վերապահված է ԱՀ ֆինանսների նախարարությանը, նախարարությունը պարբերաբար հարկ վճարողների շրջանում իրականացնում է կանխարգելիչ և հսկողական միջոցառումներ` ուղղված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանմանը: 
   Ավելին, 2018թ. հուլիսի 30-ին ԱՀ կառավարության որոշմամբ ընդունվել է «Հարկային համակարգի բարեփոխումներիե հայեցակարգը, որում ի թիվս գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման, հարկ վճարող - հարկային մարմին փոխհարաբերման դաշտի բարելավման միջոցառումների, նախատեսվել է հետևողական պայքար ստվերային շրջանառությունների դեմ, որի շրջանակներում 2018 թվականին արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման, պակասորդի հայտնաբերման, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման 135, իսկ 2019 թվականին` 141 իրավախախտումների դեպքեր և կիրառվել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: Ընդ որում, 2018 թվականին իրականացվել են 153 հսկիչ գնում, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների  խախտման 43 դեպք, 2019 թվականին` 365 հսկիչ գնում, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 82 դեպք:
   Ելնելով վերոգրյալից՝ նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է  հետևողականություն ստվերային երևույթները բացահայտելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ, այդ թվում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուղղությամբ, և հորդորում բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/21) 478.35 դրամ
EUR (02/21) 517.05 դրամ
RUB (02/21) 7.43 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր