ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ  
03.04.2020

          առանձին ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ

    Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 19-ի N 6 որոշմամբ առանձին ապրանքների համար սահմանվել են ՀՀ-ից արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, իսկ ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 22-ի N 12 որոշմամբ ապրանքների փոխադրման սահմանափակումներ են սահմանվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև:

    Մասնավորապես, երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակումներ են նախատեսվել բժշկական արտադրատեսակների և էթիլային սպիրտի մասով:

    Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն թույլատրվում է որոշակի ապրանքների փոխադրումը, ինչպիսիք են ցեմենտը, սալիկները, ներկերը և այլն:

    ԱՀ տնտեսավարող սուբյեկտներին հորդորում ենք նախքան երրորդ երկրներ (Հայաստանի Հանրապետությունից դուրս) ապրանքների արտահանման, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից ապրանքների ներմուծման կամ արտահանման գործարքներ իրականացնելը մանրամասն ծանոթանալ ՀՀ պարետի 2020թ. մարտի 19-ի N 6 և 2020 թ. մարտի 22-ի N 12 որոշումներին:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/29) 393.28 դրամ
EUR (03/29) 424.11 դրամ
RUB (03/29) 4.26 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր