ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով, Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 07.05.2020թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8616.8 հազ. դրամ: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին. 22300612211100 (AMD) 22300110153200 (USD) 22300200153300 (EUR) 22300400153100 (RUR)
|