ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Շնորհավորանք մայիսի 9-ի կապակցությամբ  
09.05.2020

    Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

    Մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է, որի հերոսական էջերում ամփոփված են մեր ժողովրդի միասնականությունն ու անկոտրում ոգին, ինչը ապացուցեց, որ հնարավոր չէ հաղթել իր հայրենի տունն ու օջախը պաշտպանող հայ զինվորին: Այս տոնը խաղաղ ապրելու, արարելու և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է, և այսօր մեր բոլորի պարտքն է էլ ավելի շենացնել ու հզորացնել մեր երկիրը:

    Թո՛ղ մայիսի 9-ի հաղթական խորհուրդը հաջողության ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար և առաջնորդի դեպի նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/18) 394.07 դրամ
EUR (04/18) 420.75 դրամ
RUB (04/18) 4.19 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր